Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանից Ռուսաստան են մեկնել ևս 444 քաղաքացի

Ստանալ կարճ հղումը

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից Ռուսաստան են մեկնել ընդհանուր առմամբ 6010 քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանից և Գյումրուց Ռուսաստան են մեկնել ևսս 444 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում օգոստոսի 25–ին իրականացվել է 4 չարտերային չվերթ` Երևան-Մոսկվա, Գյումրի–Մոսկվա, Երևան–Սանկտ Պետերբուրգ և Երևան–Նովոսիբիրսկ ուղղություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 6010 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։

Մոսկվայից Երևան ևս մեկ չարտերային չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին

Ըստ թեմայի

Մոսկվայից Երևան 4 չվերթ է նախատեսված. դեսպանությունը մանրամասներ է հրապարակել
Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը
«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա չվերթերը. ովքե՞ր կարող են մեկնել