Ռուսաստան
© Sputnik / Александр Имедашвили

Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակվել է ավելի քան 500 բեռնատար

Ստանալ կարճ հղումը

Մեծ ավտոմեքենաների համար Լարսի ավտոճանապարհը փակվել է շաբաթ օրվանից` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Լարսը փակ է մեծ բեռնատարների, բաց` մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ Լարսով երթևեկությունը բեռնատարների համար փակվել է շաբաթ օրը՝ ձյան պատճառով:

Ռուսական կողմում կուտակվել է ավելի քան 500 բեռնատար։

Ի դեպ, Լարսն այժմ միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Բեռնատարները «Վերին Լարս» են հասնում պատրաստի փաստաթղթերով. ո՞րն է երկար հերթերի պատճառը

Ըստ թեմայի

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան
Քնել մեքենայում, ուտել ինչ պատահի. Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները հուսահատված են
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը