Ռուսաստան
© Photo : press office of the President of RF

Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին

Ստանալ կարճ հղումը

ՌԴ նախագահի խոսքով՝ ընկերը զարմացել է, որ «Մոսկվան ապրում է»։ Նա պատմել է, թե ինչ է կատարվում Եվրոպայում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ երեկ ուշ երեկոյան Կրեմլում շփվել է իր օտարերկրացի ընկերոջ հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա զրույցի մանրամասները ներկայացրել է «Մենք միասին ենք» ակցիային մասնակցող կամավորների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինն ասել է, որ ընկերոջ հետ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են կորոնավիրուսի թեման։ ՌԴ նախագահի խոսքով` ընկերը զարմացել է, որ «Մոսկվան ապրում է»:

Համակարգը քայքայվում է․ Պուտինը` փոփոխությունների ու նոր մարտահրավերների մասին

«Գիտեք` ես կարող եմ ձեզ որոշ բաներ պատմել։ Երեկ երեկոյան այստեղ` Կրեմլում, շատ ուշ ժամի հանդիպել եմ ծանոթներիցս մեկի՝ գործընկերոջս հետ, որը Մոսկվա է եկել։ Նա օտարերկրացի է և գործերով է եկել Ռուսաստան։ Ասաց` իրենց մոտ` Եվրոպայում, խոշորագույն քաղաքների փողոցներում մեքենաներ ու մարդիկ գրեթե չկան, ամեն ինչ փակ է», - ասել է ՌԴ նախագահը։

Նշենք, որ երկրի ղեկավարն այդպես էլ չի հստակեցրել իր խորհրդավոր հյուրի անունը։

Միշա Գալուստյանն ասել է, թե ումից կարող է խնդրել Պուտինի հեռախոսահամարը

Ըստ թեմայի

Պուտինն անեկդոտ է պատմում դաշույնի ու ժամացույցի մասին
Տասը «մորուքավոր» անեկդոտ Վլադիմիր Պուտինից
Զվարճալի միջադեպ. ինչպես Պուտինը գցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը