Հասարակություն
REUTERS/Remo Casilli

Հռոմի պապն արդեն Հայաստանի ճանապարհին է

Ստանալ կարճ հղումը

Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և Երևան կժամանի երեք ժամից

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հռոﬕ Ֆրանցիսկոս պապն արդեն Հայաստանի ճանապարհին է, հաղորդում է «Արﬔնպրես»-ը:

Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և առցանց հնարավոր է հետևել պապի օդանավի ընթացքին:

Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:

​Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կﬔկնի Մայր Աթոռ Ս. Էջﬕածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջﬕածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Գարեգին Բ Աﬔնայն Հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: