Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Միքայել Մինասյան. «Երջանիկ ենք և հպարտ մեր երկրով»

Ստանալ կարճ հղումը

Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Sputnik Արմենիայի և «Արմենպրեսի» թղթակիցների հետ զրույցում անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապին ուղեկցում է նաև Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։ Թղթակիցներին հաջողվել է կարճ զրույց ունենալ նրա հետ։

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Հռոմի պապի` Հայաստան կատարած այցը, Մինասյանը լակոնիկ պատասխան տվեց` շատ դրական։

Իսկ այս այցն ի՞նչ կտա Հայաստանին, ի՞նչ ենք փորձում ասել աշխարհին այս այցով։

«Որ մենք կանք, երջանիկ ենք և հպարտ մեր երկրով»,– պատասխանեց Միքայել Մինասյանը։

Հռոմի պապը Հայաստան է ժամանել այսօր` հունիսի 24-ին։ Օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը։