Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Հռոմի պապը 1915թ.–ի իրադարձությունները կրկին ցեղասպանություն անվանեց

Ստանալ կարճ հղումը

Հռոմի պապը շեղվել է ծրագրած ելույթից և 1915թ.–ին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն է անվանել

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի-Sputnik. Հռոմի պապը շեղվել է ելույթի նախնական տեքստից և 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերը ցեղասպանություն է անվանել։

«Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»,- ասել է Հռոմի պապը։

Հռոմի պապը Ֆրանցիսկոսը «ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է 2015թ.-ի ապրիլի 12-ին Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ։