Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Վիրավոր զինծառայողի և նրան արտերկիր ուղեկցող անձի ծախսերը կհոգա Կառավարությունը

Ստանալ կարճ հղումը

Կառավարության նիստի ընթացքում արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. Նախագծով առաջարկվող փոփոխությունը ենթադրում է ամբողջությամբ փոխհատուցել ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավոր զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև հոգալ նրան ուղեկցող անձի ճանապարհածախսն ու կեցության վճարը։

«Գործող կարգի համաձայն, արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի չափով»,-հիշեցրեց փոխնախարարը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց որոշման նախագիծը։