Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Պավել Մանուկյանի և նրա որդու կյանքին վտանգ չի սպառնում

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանությունից հայտնում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և նրա որդու կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիրահատում են:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչները հայտնում են, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում:

«Կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նրանց վիրահատում են», — ասացին ոստիկանությունում:

Ավելի վաղ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: