Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Ահազանգ. բերման ենթարկվածների մեջ անչափահաս կա

Ստանալ կարճ հղումը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Խորենցու փողոցից բերման ենթարկվածների մեջ նաև անչափահաս կա:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին:

Հայտարարության համաձայն՝ ահազանգ է եղել նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկությունը չի հաստատվել:

Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ: