Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

«Սասնա ծռերի» անդամներին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել

Ստանալ կարճ հղումը

«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Նախորդ գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք երեկ գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում, տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով` խմբի անդամների նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո, որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։