Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

Պավել Մանուկյանի ազգական. յուրաքանչյուրը կյանքում իր ուղին ունի

Ստանալ կարճ հղումը

«Էրեբունի» հիվանդանոցի մուտքի մոտ հերթապահում են ոստիկանները, որոնք ո՛չ վիրավորների հարազատներին, ո՛չ էլ լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Պավել Մանուկյանի և նրա որդու` Արամ Մանուկյանի, ինչպես նաև գիշերային փոխհրաձգության ընթացքում վիրավորված ոստիկանի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն չկա։

«Մենք հեռուստացույցով ենք իմացել, որ Պավլիկը հիվանդանոց է տեղափոխվել, եկել ենք իմանալու՝ ոնց է հիմա»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանի մորաքույրը՝ չցանկանալով հայտնել իր անունը։

Կինը կանգնած էր ԲԿ-ի շենքի մոտ և չգիտեր ինչպես ներս մտնի։ Խոստովանեց, որ վաղուց չի հանդիպել Մանուկյանի հետ։ Այն հարցին, թե ինչպես է գնահատում ազգականի արարքը, կինը հրաժարվեց պատասխանել և միայն ասաց. «Յուրաքանչյուրը կյանքում իր ուղին ունի»։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները թույլ չեն տալիս լրագրողներին մտնել ԲԿ-ի շենք։ ԶԼՄ-ների հետ վերջին շփումը եղել է առավոտյան։