Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

ՊՊԾ գնդի հարակից տարածքներից բերման է ենթարկվել 165 մարդ

Ստանալ կարճ հղումը

Հուլիսի 29-ին Խորենացու փողոցում ու Սարի թաղում ցուցարարների ու ոստիկանների բախման հետևանքով բերման է ենթարկվել 165 մարդ:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանի ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ երեկ երեկոյան բերման է ենթարկվել 165 մարդ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թե բերման ենթարկվածներից քանիսն են ազատ արձակվել և քանիսն են ձերկալվել, ոստիկանությունից չպատասխանեցին` հավելելով, որ այս պահին հրապարակվում է միայն բերման ենթարկվածների մասին տեղեկությունը:

Հիշեցնենք, հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանությունը ցույցը ցրելու նպատակով հատուկ միջոցներ էր կիրառել քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 60 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: