Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Պատանդ վերցված բժիշկներից ևս մեկն ազատ է արձակվել

Ստանալ կարճ հղումը

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներից ևս մեկն ազատ է արձակվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Թագուհի Ստեփանյանի խոսքով՝  բժիշկ Սալվադոր Խեչոյանը հուլիսի 29-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում վիրավորված երկու անձանց ուղեկցել է հիվանդանոց և այլևս չի վերադարձել ՊՊԾ գնդի տարածք:

ՊՊԾ գնդից «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամներն են Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը, ովքեր հրազենային վնասվածքներ էին ստացել:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդում գտնվող 4 բժիշկներից նույն օրն ազատ էր արձակվել նաև Դավիթ Տոնոյանը: ՊՊԾ գնդի տարածքում այժմ գտնվում են շտապօգնության բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը: