Հասարակություն
© Sputnik / Асатур Есаянц

ՊՊԾ գնդի շենքի տարածքում իրավիճակը հանգիստ է

Ստանալ կարճ հղումը

Խորենացու փողոցում իրավիճակը հանգիստ է, ցուցարարներ գրեթե չկան:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավված շենքի տարածքում այս պահին իրավիճակը հանգիստ է և խաղաղ, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Տարածքում ցուցարարներ գրեթե չկան: Լրագրողները, ինչպես նաև հերթապահ ոստիկանները, որոնց թիվը խիստ կրճատվել է, շարունակում են կատարել իրենց աշխատանքը:

Չնայած նրան, որ ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՊՊԾ գնդից ոչ հեռու ոստիկանության զորքերի զինծառայող է սպանվել, Խորենացու փողոցում ոչ մի տեղաշարժ չկա: