Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են հնչում

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պայթյուններ են հնչում:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Խորենացու փողոցում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքում 2 պայթյուն հնչեց: Պայթյուններին հաջորդեցին նաև կրակոցների ձայերը սակայն դրանց մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա:

Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է: Երկուսուկես ժամ առաջ այդ տարածքում կրակոցներ էին հնչել, որոնց հաջորդել էր լուրն այն մասին, որ ոստիկան է սպանվել:

Նշենք, որ երեկոյան հերթական հանրահավաքն էր մեկնարկել Ազատության հրապարակում: Հավաքը վարում էր «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Ցուցարարները քննարկում էին, թե ինչպես շարունակեն իրենց պայքարը ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի:

Այս պահին ցուցարարները որոշեցին երթ կազմակերպել: