Հասարակություն
© Sputnik /

Ցուցարարները փակել են Բաղրամյան տանող ճանապարհը

Ստանալ կարճ հղումը

Հուլիսի 30-ին մեկնարկած երթի մասնակիցները Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ որոշեցին կրկին երթ անցկացնել ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ցուցարարները հասել են Բաղրամյան պողոտա, նստել ճանապարհին և փակել ավտոմեքենաների ճանապարհը: Ոստիկանները փշալարեր են անցկացրել, որպեսզի ցուցարարները չկարողանան շարունակել ճանապարհը:

Երթի մասնակիցներից մեկը պառկել էր գետնին, որպեսզի խոչընդոտի ոստիկանական մեքենաների տեղաշարժը: Ցուցարարների շարքում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բաղրամյան պողոտայում է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: