Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Ցուցարարները Խորենացու փողոց չեն գնա

Ստանալ կարճ հղումը

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները որոշեցին իրենց բողոքի ցույցն անցկացնել Բաղրամյան պողոտայում և այսօր Խորենացու փողոց չգնալ:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները նախապես որոշել էին գնալ Խորենացու փողոց՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի մոտ, սակայն ավելի ուշ նրանք որոշեցին մնալ Բաղրամյան պողոտայում:

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները երթով հասան Բարամյան պողոտա և որոշեցին իրենց բողոքն արտահայտել այնտեղ: Նրանք նախ նստեցին ճանապարհին և փակեցին ոստիկանական մեքենաների ճանապարհը, սակայն իրավապահ մարմնի ներկայացուցիչները շատ արագ փշալարեր անցկացրին այդ հատվածում և ոստիկանական պատնեշ կազմեցին փշալարերի հետևում:

Ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ արեց, տղամարդուն արագ տեղափոխեցին հիվանդանոց: Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Առայժմ հայտնի չէ, թե որը կլինի նրանց հաջորդ քայլը: