Հասարակություն
© Sputnik / Джанлука Ванничелли

Երկրաշարժ Իտալիայում. զոհերի թվում հայեր չկան

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժ զոհերի թիվը հասել է 267-ի, իսկ տուժածներինը՝ 380-ի:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պարբերաբար կապ է հաստատվում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանի հետ, որը թարմ տեղեկություններ է հայտնում։

Ըստ տեղեկատվության` զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։