Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Սրտային վիրաբուժությունը` հզոր գործիք Հայաստանում

Ստանալ կարճ հղումը

Սիրտ–անթային հիվանդությունները, որոնք կազմում են ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գերակա հատվածը Հայաստանում, երկրի առողջապահության համակարգի լրջագույն ուշադրության կենտրոնում են գտնվում, ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Արմեն Մուրադյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Նա նշեց, որ նման ուշադրության պատճառն այն է, որ երկրում ամեն 2-րդ մահը պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններով։ Նրա խոսքով` սրտային վիրաբուժությունը, որը Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում մեծ զարգացում է ապրել, փաստացի ամենահզոր գործիքներից մեկն է այդ հիվանդության և մահացության դեմ պայքարում։ Որակական առումով սրտային վիրաբուժությունը Հայաստանում խիստ զարգացած է։