Հասարակություն
© CC0 / Rainer_Maiores / Baby

Վերջին 13 օրում Երևանում 1033 երեխա է ծնվել

Ստանալ կարճ հղումը

Սեպտեմբերի 2-15-ը մայրաքաղաքում ծնվել է 1033 երեխա:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 2-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 1033 երեխա՝ 551 տղա, 482 աղջիկ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր — համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 72243 քաղաքացի: