Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Տաք աշունն այս շաբաթ կշարունակվի

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում եղանակը կշարունակի տաքանալ, անձրևներ էլ այս շաբաթ չեն սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հանրապետության տարածքում քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 25-ի ցերեկը կլինի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։