Հասարակություն
Пресс-служба МИД РФ

Հայաստանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանն ընդհանուր առմամբ Սիրիայի կարիքավորներին կտրամադրի 40 տոննա հումանիտար օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Երևանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը, ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում։

Այն ճանապարհում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։

Հիշեցնենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված առաջին ինքնաթիռը մեկնել էր նախօրեին գիշերը, այնտեղ 20 տոննա բեռ էր` առաջին անհրաժեշտության ապրանք, սնունդ, մանկական տաք հագուստ։ Ընդհանուր առմամբ Հայաստանը Սիրիային կտրամադրի 40 տոննա օգնություն։