Հասարակություն
Police

Ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա տեսախցիկ են կրում

Ստանալ կարճ հղումը

Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputik. Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա տեսախցիկ են կրում:

Ըստ ոստիկանության տված մեկնաբանության՝ ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով:

Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:

Դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի ՃՈ–ն քաղաքացիներին խնդրում է ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին:

Ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա տեսախցիկ են կրում