Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

ՀՀ տարածքում ճանապարհներն հիմնականում անցանելի են

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Հիդրոմետ» ծառայության տվյալով՝ Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: