Հասարակություն
© Sputnik / Асатур Есаянц

Կանխատեսում. ցրտերը մոտենում են

Ստանալ կարճ հղումը

«Հիդրոմետ» ծառայությունը հրապարակել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը, որի համաձայն՝ օդի ջերմաստիճանը 1-3 աստիճանով կնվազի:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն և մառաղուղ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունը:

Նոյեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր կդիտվի —2-4, իսկ վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի —10-ից —15, Լոռիում —10-ից —14, Տավուշում —5-ից —10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում —4-ից —6, Սյունիքում և Արցախում —4-ից —8:

Գագիկ Սուրենյանը նշել է նաև, որ այսօր Հայաստանից մոտ 300կմ հյուսիսով անցել են մինչև —25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ:

«Եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում —20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր»,- գրել է Սուրենյանը: