Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

«Ես եղել եմ Արցախում և չեմ կարող գալ Բելառուս». Կոմանդոսի պատասխանը հրավերին

Ստանալ կարճ հղումը

Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս) մերժել է Բելառուսից եկած հրավերը` ԴՕՍԱԱՖ–ի 90–ամյա միջոցառումներին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Այս տարի նշվում է ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակը։ Հոբելյանը նշում են Խորհրդային նախկին գրեթե բոլոր հանրապետություններում։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ով նաև ղեկավարում է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը, Բելառուսի հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի կողմից հրավիրված է տոնական իրադարձություններին մասնակցելու։

Ելնելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալված իրադարձություններից`Արկադի Տեր-Թադևոսյանը պաշտոնական նամակով մերժել է Բելառուսին` գրելով. «Շնորհակալ եմ հրավերի համար, բայց, քանի որ ես եղել եմ Արցախում, ձեր երկիր գալ ու միջոցառումների մասնակցել չեմ կարող»։

Նամակը հրապարակվել է նրա Արկատի Տեր-Թադևոսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։