Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Մանկապարտեզներում սննդի որակի խախտումներ չեն արձանագրվել

Ստանալ կարճ հղումը

Ավարտվել է մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված ստուգայցերի առաջին փուլը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացվել, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել է մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված ստուգայցերի առաջին փուլը:

Արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել անակնկալ ստուգայցերը՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո: