Հասարակություն

Հայաստանը հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիա

Ստանալ կարճ հղումը

Հայաստանից շուրջ 40 տոննա պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքներ են ռուսական ինքնաթիռով ուղարկվել եղբայրական Սիրիայի ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայկական հումանիտար օգնությամբ բեռնված Իլ-76 ինքնաթիռը մեկնեց Սիրիա`Երևանում տեղակայված Էրեբունու ռուսական ավիակայանից։

«Հայաստանի Հանրապետությունը հաճույքով արձագանքեց ՀԱՊԿ-ի շրջանակներում ռուսական կողմի արված առաջարկին`եղբայրական Սիրիայի ժողովրդին համատեղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին», — ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մարդասիրական օգնությունն ուղարկելուց առաջ։

David Galstyan
Հայաստանը ռուսական ինքնաթիռով հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա
David Galstyan
Հայաստանը ռուսական ինքնաթիռով հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա
Asatur Yesayants
Հայաստանը ռուսական ինքնաթիռով հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա

Նա նշեց, որ սա արդեն երկրորդ խմբաքանակն է (4 օդանավ)։ Ինքնաթիռները բեռնված են 18 տոննա պարենային մթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Նախարարի խոսքով` մարդասիրական օգնությունը ուղարկվելու է այնքան ժամանակ, որքան հարկավոր լինի։

Սարգսյանի խոսքով`սիրիական կառավարության ցանկացած խնդրանք հայկական կողմն ուսումնասիրելու է ։ Նա ընդգծեց, որ օգնությունը բաշխվելու է ոչ միայն սիրահայերի, այլև բոլոր կարիքավոր սիրիացիների միջև։

«Հայաստանը բազմիցս անձամբ ունեցել է աջակցության և օգնության անհրաժեշտություն, և մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Սիրիայի եղբայրական ժողովուրդը տրամադրել է հայերին Ցեղասպանության տարիներին։ Հենց այդ տարիներին Սիրիայում ապաստան են գտել մեծաթիվ հայեր», — ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը` նշելով, որ մեզ մոտ վերջին ամիսներին ստեղծվել էր ենթակառուցվածք` օգնությունը բաշխելու և սիրիական կողմից բոլոր հայցերը օպերատիվ կերպով ուսումնասիրելու համար։

Նրա խոսքով` արվելու է հնարավոր ամեն ինչ եղբայրական ժողովրդին աջակցելու համար։

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշեց, որ մարդասիրական օգնություն շարունակելու են ուղարկվել ըստ անհրաժեշտության։

ՀՀ–ում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին

«Հուսով ենք, որ այս օգնությանը կհաջորդի նորը։ Սիրիայում դժվար իրավիճակ է, մարդիկ աղետալի վիճակում են գտնվում, և նրանց իհարկե, պետք է օգնել», — ասաց Վոլինկինը։

Դեսպանի խոսքով` հայտնի է, որ Սիրիայում մեծ հայ համայնք կա և համատեղ ջանքերով օգնություն իրականացնելը նպատակահարմար է, ինչպես, օրինակ, այս պարագայում` հայկական մարդասիրական օգնությունն ուղարկվելու է ռուսական ինքնաթիռով։

Ռուսական ինքնաթիռով Հայաստանից Սիրիա ուղարկվող օգնության ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 40 տոննա։ 2016 թվականի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանից երկու ինքնաթիռ մեկնեց Սիրիա, որը 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցրեց այնտեղ։

Русская версия