Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Ուժեղացված ծառայություն՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Ստանալ կարճ հղումը

Ճանապարհային ոստիկանությունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կուժեղացնի հսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը Մարտի 8-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Սիրելի կանայք, Ճանապարհային ոստիկանությունը շնորհավորում է ձեզ՝ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում երջանկություն, հաջողություններ, իղձերի իրականացում և խաղաղ երկինք: Տեղեկացնում ենք նաև, որ Մարտի 8-ին հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ավելի զգոն, բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։