Հասարակություն
Официальный сайт Полиции Армении

Արգամ Աբրահամյանի կողմնակից Գարսևան Վարդանյանը հրավիրվել է Ոստիկանություն

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմնակից, ակտիվիստ Գարսևան Վարդանյանն այսօր հրավիրել է Արտաշատի ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի կողմնակից, Արտաշատում նրա նախընտրական շտաբերից մեկի ղեկավար Գարսևան Վարդանյանին Ոստիկանություն հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության բաժնից:

Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան Ոստիկանության լրատվության բաժնից ասացին, որ Գարսևան Վարդևանյանին ոստիկանություն են հրավիրել կոնկրետ գործի շրջանակներում։