Հասարակություն
© Sputnik / Саид Царнаев

Երևանի կանանց ու աղջիկներին անակնկալներ են սպասվում

Ստանալ կարճ հղումը

Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-յան անակնկալներ է պատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Չխախտելով վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթը՝ Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին նվիրելու են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:

Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի և Արամ Խաչատրյանի արձանների հարակից տարածքներում ևս սպասվում են հաճելի անակնկալներ, այդ թվում նաև՝ երաժշտական կատարումների տեսքով:

Օրվա ընթացքում անակնկալ ֆլեշմոբեր են սպասվում նաև Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց ու աղջիկներին:

Իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները ժամը 17:00-19:00-ն կարող են այցելել Ազատության հրապարակ:

Օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Русская версия