Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Ընտրողների ընդհանուր թիվն ու ոստիկանության «Թեժ գիծը»

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանությունն ԱԺ ընտրությունների նախօրեին հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվն ու «Թեժ գծի» հեռախոսահամարները:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների՝ քվեարկության նախորդ օրը՝ ապրիլի 1-ին, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195, որից՝

  • ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28.277,
  • հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915,
  • ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197,
  • ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը 2001:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14:

Միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝  (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով),
(011) 56-12-37, (011) 52-42-28 (անգլերեն լեզվով):