Հասարակություն
© Sputnik / Екатерина Чеснокова

Վլադիմիր և Սաթի Սպիվակովների դուստրն ամուսնացել է

Ստանալ կարճ հղումը

Մոսկվայում ամուսնացել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և նրա կնոջ՝ հայտնի հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի դուստրը՝ Տատյանան։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Վլադիմիր և Սաթի Սպիվակովների դուստրն ամուսնական արարողությանը ներկայացել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կերպարով:

Հայտնի է, որ հարսանիքի կազմակերպչական հարցերով զբաղվել են Տատյանան և Մոսկվայում մեծ ճանաչում ունեցող պրոդյուսեր Միխայիլ Դուրյանը:

Հարսանիքի ժամանակ Տատյանան 2 անգամ փոխել է զգեստը՝ կրելով Elie Saab և Vera Wang ապրանքանիշների զգեստներ:

Խնճույքին մասնակցել են միայն ընտանիքի անդամները։ Տատյանայի կողմից մասնակցել է 18 մարդ` միայն ընկերներն ու հարազատները, փեսայի կողմից` միայն ծնողները, կնքահայրն ու կնքամայրը։ Սաթի Սպիվակովան համացանցում տեղադրել է նորապսակների պարը։

Տատյանայի ընտրյալի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Որոշ տեղեկությունների համաձայն` նորապսակները ծանոթացել են 2015 թվականին։