Հասարակություն
© AFP 2020 / CHRIS DELMAS

Հայ արքայադուստրը` Vogue–ի էջերում. հոլիվուդյան աստղը կփայլի հանրահայտ ամսագրում

Ստանալ կարճ հղումը

Vogue Russia ամսագրի էջերից մեկը կզարդարի ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նույնպես գնահատել է դերասանուհու գեղեցկությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի և մոդել Անժելա Սարաֆյանի լուսանկարները կհրապարակվեն «Vogue Russia»-ի նոյեմբերյան համարում: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր բաժանորդներին:

Լուսանկարը բուռն քննարկման թեմա է դարձել, և դերասանուհու գեղեցկության և տաղանդի երկրպագուների մեկնաբանությունները չեն ուշացել։ «Bellissima», «Գեղեցկուհի», «Հայկական արքայադուստր»,- գրել են օգտատերերը լուսանկարի տակ։

Սարաֆյանի նկարի տակ երևում է նաև հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի «լայքը»:

Դերասանուհին լուսանկարներում կներկայանա Max Mara ապրանքանիշի հագուստով:

Անժելա Սարաֆյանը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում ճանաչում է ստացել «Վայրի արևմուտքի աշխարհը» հոլիվուդյան սերիալում խաղացած դերի շնորհիվ։ Նա հանդես է եկել նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում:

Բացի հատուկ ֆոտոսեսիայից, ընթերցողներին մեկ այլ անակնկալ է սպասվում. Հրատարակության նոյեմբերյան համարում կլինի նաև հարցազրույց Անժելա Սարաֆյանի հետ:

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» և «Հին ու բարի օրգի» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը՝ «Մթնշաղ. Լուսաբաց. մաս 2» ֆիլմում։

Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: