Հասարակություն
© Sputnik / Алексей Филиппов

Հայաստանի քաղաքացին փորձել է կաշառել Ղրիմի անվտանգության ծառայության աշխատակցին

Ստանալ կարճ հղումը

Քննության տվյալների համաձայն՝ տղամարդը փորձել է կաշառքով կնոջը քրեական պատասխանատվությունից ազատել, նրան մինչ 5 տարի ազատազրկում ու խոշոր տուգանք է սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի քաղաքացին դատարանի առջև հանդես կգա Ղրիմի ԱԾ-ին խոշոր կաշառք տալու մեղադրանքով, հայտնում է Ղրիմի քննչական կոմիտեի վարչության մամուլի ծառայությունը։

Քննության տվյալների համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերի մեղադրյալը Ղրիմի Հանրապետության ԱԾ աշխատակցին 450 հազար ռուբլի կաշառք է փոխանցել։ Տղամարդը ցանկանում է կնոջը քրեական պատասխանատվությունից ազատել։

ԱԾ աշխատակիցը հրաժարվել է գումարից ու հանցագործությունը կանխելու միջոցներ է կիրառել։

Քննության ընթացում կասկածյալի մեղավորությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ են հավաքվել։

Մեղադրական որոշմամբ քրեական գործն ուղարկվել է դատարան՝ զննման համար։