Հասարակություն
courtesy of Olga Slusareva

Խուզարկություն Ջիգարխանյանի կնոջ բնակարանում. ինչ էր թաքցնում Վիտալինան

Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման

Արմեն Ջիգարխանյանի կնոջ օգնականը պատմել է Վիտալինայի բնակարանի խուզարկության մասին:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանությունը խուզարկել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տունը։ Այդ փաստը հաստատել է կնոջ ներկայացուցիչ Իրինա Մազուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում խուզարկում է անցկացվել: Խուզարկման ժամանակ իրավապահներն առգրավել են Ջիգարխանյանի անձնագիրը, ինչպես նաև դերասանի բժշկական թղթերը, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համերգների և ներկայացումների տեսագրությունները»,- ասել է Մազուրը:

Վիտալինայի օգնականը նաև հայտնել է, որ իրավապահներն իր մոտից  առգրավել են Ջիգարխանյանի կտակը, որը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Վրաստան մեկնելուց առաջ պահ էր տվել իր վստահված անձին:

«Խուզարկության ժամանակ իրավապահները նաև առգրավել են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ ինձ տրամադրած լիազորագիրը, որը զրկում է նրան պաշտպանության իրավունքից»,- ասել է Մազուրը:

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը: