Հասարակություն
© Sputnik / Асатур Есаянц

«Ժամանակ». կասկածի տակ է 1000 դրամների հասցեական լինելը

Ստանալ կարճ հղումը

1000 դրամները չեն հասնում իրենց շահառուներին. հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում։

ԵՐԵՎԱՆ, 18 Նոյեմբեր — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ վեճեր են ծավալվում։

«Չնայած եռամսյակային հաշվետվություններում գումարների շրջանառության հետ կապված թվերը կարգավորված են ներկայացվում, բայց, իրականում, պատկերն այլ է»:,- գրում է թերթը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հնչում են նաև մտահոգություններ, որ մի քանի միլիոնի չարաշահումներ են տեղի ունենում, ըստ էության՝ 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին։