Հասարակություն
© Sputnik / Karen Yepremyan

Երևանի բախտը չբերեց. գեղեցկության հանդեպ ունեցած սերը քաշեց Միսս Հայաստանին

Ստանալ կարճ հղումը

«Միսս Հայաստան 2017-ի» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը դուրս է մնացել «Միսս աշխարհ» մրցույթից` եզրափակիչ չհասնելով:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Միսս Աշխարհ 2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը չի անցել նախընտրական փուլն ու դուրս է մնացել եզրափակչից, գրված է մրցույթի կայքում:

«Հայ մասնակիցը մրցում էր Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի և Յամայկայի ներկայացուցիչների հետ: Նախապատվությունը տրվել է Ֆրանսիային»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մասնագիտության ընտրության վերաբերյալ հաղորդավարի հարցին Լիլին պատասխանել է, որ մասնագիտության մեջ նրան գրավում է գեղեցիկ ամեն բան: Նա անտարբեր չէ գեղեցկության նկատմամբ, առավել ևս, որ փոքր տարիքից զբաղվում է նկարչությամբ: Միսս Հայաստանը դիզայների մասնագիտություն է ստանում:

«Միսս աշխարհ 2017» մրցույթը տեղի է ունեցել Չինաստանի Սանյա  քաղաքում:

«Միսս աշխարհ 2017» տիտղոսը նվաճեց Հնդկաստանի 20-ամյա  ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը: Երկրորդ տեղը զբաղեցրեց մեքսիկացի Անդրեա Մեզեն, իսկ երրորդը` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ստեֆանի Հիլը:

«Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթն  անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1951 թվականից և Miss Universe, Miss International Beauty  և Miss Earth  մրցույթների հետ մեկտեղ համարվում է նման մրցույթների շարքում առավել հեղինակավորներից մեկը: