Հասարակություն
© Sputnik / Сергей Пятаков

Ջիգարխանյանն այլևս քայլել չի կարողանա՞. դերասանը ծանր վիճակում է

Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր Արմեն Ջիգարխանյանը նախօրեին երեկոյան շտապ հոսպիտալացվել է, նա ծանր վիճակում էր հայտնվել։ Այդ մասին Dni.Ru տեղեկատվական պորտալին է հայտնել թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան։

Կորնեևայի խոսքով` թատրոնի ռեժիսորներից մեկը` Յուրի Կլեպիկովn անձամբ է դերասանին բուժհաստատություն տեղափոխել։

«Շաքարախտի պատճառով ոտքերը չէին շարժվում։ Նրան հիվանդանոց է տեղափոխել Յուրի Կլեպիկովը», — ասել է Կորնեևան։

Բժիշկները դեռ զգուշանում են որևէ կանխատեսումներ անել։

Արտիստի վիճակը վերջին ժամանակները դժվար է նկարագրել. ոմանք ասում են, որ դերասանն իրեն անհամեմատ լավ է զգում, մյուսները պնդում են, որ երկար տարիների ռեժիմի խախտումն անդրադարձել է նրա առողջության վրա։

Ամեն դեպքում, հոսպիտալացման պատճառ կարող էր դառնալ վերջին շաբաթների սթրեսային վիճակը։

Վիտալինայի կողմնակիցների պնդմամբ, ընտանիքում սկսված տարաձայնություններից առաջ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան գոլորշու վրա էր սնունդ պատրաստում նրա համար և գդալով կերակրում։ Նրա ընկերների խոսքով, նույնիսկ զոքանչն էր Ջիգարխանյանի համար եփում նրա սիրած լոռամրգի կոմպոտը։

Սակայն բաժանումից հետո սննդի բազմամյա ռեժիմը փոխվել է մշտական սթրեսային վիճակով, չէ՞ որ այսօր դերասանի անձնական կյանքը դարձել է թիվ մեկ քննարկվող թեման թեժ լուրերի սիրահարների համար։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։