Հասարակություն
© Sputnik / Владимир Вяткин

Որտե՞ղ է Ջիգարխանյանը. հայտնի դերասանն անգամ զուգարան չի կարողանում ինքնուրույն գնա՞լ

Ստանալ կարճ հղումը

Դերասանի կնոջ ներկայացուցիչը պնդում է, որ Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց, այնինչ դերասանի ընկերը հերքում է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է դերասանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը։

«Երեկ Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է։ Այս մասին ինձ պատմել է Յուրի Կլեպիկովը, որը նրա մտերիմներից մեկն է»,- ասել է Մազուրը։

Նրա խոսքով, դերասանի վիճակը վատացել է երկու օր առաջ։

«Ոտքերը չի կարողացել շարժել։ Նույնիսկ գրկած են տարել զուգարան։ Հիվանդանոց գնալու համար մեքենայի մոտ նույնպես գրկած են հասցրել»,- ավելացրել է նա։

Ավելու ուշ Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հերքել է այս լուրը և նշել, որ դերասանը հանգստանում է պանսիոնատում և շատ լավ է զգում իրեն։ Նա վստահեցրել է, որ Ջիգարխանյանը մեքենայով մեկնել է իր վարորդի հետ, իսկ Կլեպիկովն այդ պահին թատրոնում չի եղել։

Վերջին ժամանակաշրջանում արտիստի առողջական վիճակի վերաբերյալ հակասական տեղեկություններ են տարածվում. ոմանք ասում են, որ դերասանն իրեն անհամեմատ լավ է զգում, մյուսները պնդում են, որ երկարատև ռեժիմի խախտումն անդրադարձել է նրա առողջության վրա։

Վիտալինայի հաբերը սպանո՞ւմ էին Ջիգարխանյանին. դերասանի ընկերների խոստովանությունը

Վիտալինայի կողմնակիցների պնդմամբ, ընտանիքում սկսված տարաձայնություններից առաջ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան գոլորշու վրա էր սնունդ պատրաստում նրա համար և գդալով կերակրում։ Նրա ընկերների խոսքով, նույնիսկ զոքանչն էր Ջիգարխանյանի համար եփում նրա սիրած լոռամրգի կոմպոտը։

Սակայն բաժանումից հետո սննդի բազմամյա ռեժիմը փոխվել է մշտական սթրեսային վիճակով, չէ՞ որ այսօր դերասանի անձնական կյանքը դարձել է թիվ մեկ քննարկվող թեման թեժ լուրերի սիրահարների համար։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։