Հասարակություն
Пресс-служба "Первого канала"

Ամենահին մանղալն ու երևանյան հիստերիան. «Պրոժեկտորի» հայկական հումորները

Ստանալ կարճ հղումը

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը «ՊրոժեկտորՊերիսՀիլթոն» հաղորդման եթերում պատմեց, թե իրականում որտեղ են գտել շամփուրներով առաջին մանղալը և ինչու է Երևանում հիստերիա բարձրացել:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը, Դոնալդ Թրամփի ելույթը և երկաթուղով ուղևորների տեղափոխման կանոնները. այս և այլ լուրջ նորություններ էին քննարկում «ՊրոժեկտորՊերիսՀիլթոն» հայտնի հաղորդավարները ծրագրի հերթական թողարկման ժամանակ:

Ամենահին ժողովուրդներից երկուսը` հայերն ու հրեաներն, առաջացել են ամերիկացիներից:  Այսպես կատակեց հայտնի շոումեն Գարի Մարտիրոսյանը` Ալեքսանդր Ցեկալոյի, Իվան Ուրգանտի և Սերգեյ Սվետլակովի մասնակցությամբ «ՊրոժեկտորՊերիսՀիլթոն» շոուի նոր թողարկաման ընթացքում:

«Առաջ երկրագնդի վրա ամերիկացիներից բացի, ոչ ոք չէր ապրում, նրանից առաջացան կապիկները, իսկ նրանցից մարդիկ` մենք: Աֆրոամերիկացիներն ամերիկացիներն են, ովքեր մեկնել են Ամերիկայից և ստեղծել Աֆրիկան», — ասաց Մարտիրոսյանը:

Այս տրամաբանությամբ պետք է լինեն նաև «արմենիանս ամերիքանսը»` հայերը: Մարտիրոսյանը հանրությանը պատմեց, թե որքան հին է հայ ժողովուրդը: Նրա մեկնաբանությամբ` հայերն առաջացել են մ.թ.ա. VII դարում, Լոս Անջելեսի և Գլենդելի շրջանում, Իսկ Երևան են հասել մի քանի դար անց Մոսկվայից և Լենինգրադից:

«Ամերիկայի պատմության դասագրքերում պետք է գրել, որ Լոս Անջելեսի տակ 50 հազար մետր խորության վրա հայտնաբերվել է շամփուրներով հին մանղալը, որի վրա դինոզավրեր էին պտտվում», — շարունակեց կատակել Մարտիրոսյանը:

Ուրախ եռյակն անդրադարձավ նաև հայ-վրացական եղբայրության թեմային: Ուրգանտը հայտնեց, որ վրացիների մասին ամենաուրախ և սուր կատակներն անում են հայերը: Ինչին ի պատասխանՄարտիրոսյանն ասաց. «Դուք հիմա չեք ծիծաղում, իսկ Հայաստանում հիստերիա սկսվեց»:

Հաղորդման հյուրն Ալեքսանդր Ռոզենբաումն էր, ում հետ շոումենը կատարեց երգչի հայտնի «Վալս Բաստոն» երգը` անսպասելիորեն այն նմանեցնելով բոլոր ժամանակների ու ժողովուրդների կուլտ դարձած «Hotel California» երգին: