Հասարակություն
© AFP 2020 / JEAN-PIERRE CLATOT

Աստղաֆիզիկոսները կազմել են տիեզերքի արտասովոր աստղերի լավագույն հնգյակը

Ստանալ կարճ հղումը

Կազմվել է ամենաարտասովոր աստղերի վարկանիշը, աստղեր, որոնք խախտում են երկնային այդ մարմինների մասին ստեղծված պատկերացումները։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Տիեզերքը հարուստ է անսովոր օբյեկտներով։ Երբեմն, նույնիսկ աստղերն իրենց ոչ բնորոշ հատկություն և ձև ունեն, գրում է gazetadaily–ն։

Գիտնականները կազմել են Տիեզերքի արտասովոր աստղերի լավագույն հնգյակը։ Այս յուրօրինակ վարկանիշի առաջին տեղում են «Տարօրինակ ապուր» աստղաբույլի քվարկային աստղերը, որոնցից յուրաքանչյուրը կարող է ոչ միայն մագնիսական դաշտ լինել, այլև հաղորդիչ։

Երկրորդ տեղում է «Աստղային կանիբալ» աստղը, որը տիեզերական գերհսկաների խմբի մեջ է, իսկ նրա լույսի պայծառությունը տասնյակ և նույնիսկ հարյուր անգամ գերազանցում է արևի լույսը։

Եռյակը փակում են պրոտո–աստղերը, որոնց զանգվածը 10-20 անգամ գերազանցում է արևի զանգվածին։ Դրանցից հետո գալիս են քվազի–աստղերը և «Բնակելի խավար» աստղը։ Այս աստղերը գտնվում են սև խոռոչներում, սակայն մի քանի միլիոն տարիների ընթացքում հսկայական էներգիա են արձակում, ինչը վերացնում է կենդանի ամեն բան։