Հասարակություն
Из архива студсовета ПЭА им.Плеханова

Ռուս դիվանագետները մեկ օրով Ձմեռ պապ են դարձել Հայաստանում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները Գեղարքունիքի մանկատուն են այցելել:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներն այցելել են Գավառի մանկատուն:

2018 թվականի նախաշեմին` դեկտեմբերի 29-ին, կամավորներն ուղևորվել են Գեղարքունիքի մարզ` Նոր տարվա նվերները մանկատան սաներին հանձնելու համար:

Из архива студсовета ПЭА им.Плеханова
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները Գավառի մանկատուն են այցելել
Из архива студсовета ПЭА им.Плеханова
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները Գավառի մանկատուն են այցելել

Դիվանագետներն ու ուսանողները շնորհավորել են մանկատան աշխատակիցների գալիք Նոր տարին ու Սուրբ ծնունդը և նրանց մաղթել առողջություն, երջանկություն, բարեկեցություն և խաղաղ երկինք:

Երեխաներն իրենց հերթին հյուրերին ցույց են տվել Նոր տարվա և սուրբծննդյան տոների համար իրենց ձեռքերով պատրաստած անակնկալները:

Հաստատության ղեկավարությունը ցուցաբերած ուշադրության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դիվանագիտական կորպուսին և բոլոր կամավորներին: