Հասարակություն
© AP Photo / Chris Pizzello/Invision

Ինչ հագնել Ամանորի գիշերը մյուսներից տարբերվելու համար. հայ դիզայների խորհուրդները

Ստանալ կարճ հղումը

Ամանորի նախաշեմին կանանց հուզող ամենագլխավոր հարցերից մեկն ինչ հագնելն է: Sputnik Արմենիան ներկայացնում է փորձագետի խորհուրդները, որոնք կօգնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կողմնորոշվել այդ բարդ հարցում:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Կարմիր աքաղաղին շատ շուտով կփոխարինի Դեղին շան տարին: Ի տարբերություն քմահաճ և կամակոր Աքաղաղի, Շունն ավելի հավասարակշռված ու զուսպ է: Ինչպես տարվա խորհրդանիշի գույնը, այնպես էլ հատկանշական գծերը կանդրադառնան նորաձև միտումների վրա, հատկապես այն զգեստների, որոնք կանայք ու աղջիկները կընտրեն Ամանորի գիշերվա համար:

Զգեստ

Հայտնի դիզայներ Լիանա Elsi Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գույների մեջ գերիշխող կլինի դեղինը, ինչպես նաև այդ գույնի երանգները` ծիրանագույն, բրոնզագույն և այլն:

«Ամանորի երեկույթի համար կարելի է նախապատվությունը տալ ոսկե զարդերին ու ոսկեգույն աքսեսուարներին: Բայց կարևոր է չչարաշահել ու ճաշակով համադրել զգեստի հետ», — նշեց նա:

Դիզայներն ավելացրեց նաև, որ արդիական կլինեն նաև ծոպավոր կամ փայլփլուն զգեստները, իսկ ինչ վերաբերում է կտորին, պետք է ընտրել թավշե գործվածքները:

Ամանորի գիշերն առավել արդիական կլինի արտասովոր կերպարը: Այդ առումով կարելի է նաև սև կամ սպիտակ զգեստ հագնել, բայց անպայման համադրել որևէ վառ աքսեսուարի հետ:

Դիմահարդարում

Դիմահարդարները Ամանորի գիշերվա համար դիմահարդարման մի քանի տարբերակ են առաջարկում: Առաջինը` միշտ արդիական smoky-eyes-ը:

Եթե առօրյա կյանքում նման make-up-ն այդքան էլ տեղին չէ, ապա տոնական գիշերը, հակառակը, հենց նման «մարտական գունազարդումով» արժե դիմավորել Նոր տարին: Ոսկյա զարդերի համադրությամբ այդ կերպարը գլամուրային տեսք կհաղորդի գրեթե յուրաքանչյուր աղջկա: Դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել ոսկեգույն և նուրբ-դեղին կամ ոչ տիպիկ գույներ, օրինակ, մանուշակա-կապույտ գունային գամման:

Из личного архива Лианы Elsi Саргсян
Լիանա Elsi Սարգսյանի հավաքածուից
Из личного архива Лианы Elsi Саргсян
Լիանա Elsi Սարգսյանի հավաքածուից
Из личного архива Лианы Elsi Саргсян
Լիանա Elsi Սարգսյանի հավաքածուից

Դիմահարդարման մյուս տարբերակը աչքերի պոչիկներն են (սլաքները) և վառ շրթներկը: Աչքերը կարելի է ընդգծել ավելի երկար և ավելի հաստ, քան առօրյայում ենք անում: Իսկ շուրթերն էլ կարելի է ներկել` ընտրելով կարմիրի ցանկացած երանգ, այդ թվում նաև փայլերով:

Դիմահարդարման ժամանակ կարելի է նաև ոսկեգույն հայլայթեր օգտագործել, ինչպես նաև մետաղագույն ստվերներ և փայլեր: Կարևորը, որ make-up-ը ներդաշնակ լինի ընտրած զգեստի և սանրվածքի հետ: Դիզայներները խորհուրդ են տալիս նախապես մտածել, թե ինչ կերպարով եք ուզում ներկայանալ տոնական գիշերը, պատկերացնել բոլոր մանրուքները, որպեսզի խուսափեք ավելորդություններից: