Հասարակություն
© CC BY-SA 2.0 / Sirusho Production / Pregomesh music video

Սիրուշոյին զարմացրել են երկրպագուները. ի՞նչ նվեր են մատուցել նրան

Ստանալ կարճ հղումը

Հանրահայտ երգչուհին ամերիկյան շրջագայության ընթացքում անակնկալ է մատուցել երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` երգչուհի Սիրուշոն, համերգային շրջագայության է մեկնել և մարտի 17-ին ելույթ կունենա ամերիկյան Նյու Ջերսիում։ Սիրուշոն հասցրել է հայկական դպրոց այցելել և հիանալ իր երգի տակ պարող դպրոցականների ելույթով։

Սիրուշոյին ուրախացրել են նաև հյուրանոցում։ Նա Instagram սոցիալական ցանցում հրապարակել է նվերներով լի զամբյուղի լուսանկարը։ Երգչուհու խոսքով` հյուրանոցի աշխատողները հոգացել են, որ նվերների մեջ հայկական պանիր լինի։

Երգչուհին գրել է առաջիկա համերգի մասին` նշելով, որ իր համերգին ներկա կլինի նաև հայտնի երգիչ Անդրեն։

Սոցիալական ցանցում պարբերաբար թարմացվող լուսանկարների շարքում նա ներկայացել է նաև «Կարմիր գլխարկի» կերպարով, որն այնքան է դուր եկել նրա էջի բաժանորդներին, որ լուսանկարն ավելի քան յոթուկես հազար «սրտիկի» է արժանացել։