Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Հայտնի է` որ համարի ներքո ելույթ կունենա Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլում»

Ստանալ կարճ հղումը

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում` 16-րդ համարի ներքո:

Մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է այսօր eurovision.tv կայքում:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

«Եվրատեսիլ 2018-ը» կանցկացվի 2017 թվականի հաղթող երկրում՝ Պորտուգալիայում։ Կիսաեզրափակիչ փուլը նախատեսված են մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։

Ըստ թեմայի

Սևակ Խանաղյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակն արդեն ցուցադրվել է
Եվրատեսիլի կայքում Սևակ Խանաղյանի երգը «քամի» է բարձրացրել
Սևակ Խանաղյանը հաղթել է «ծանոթի» միջոցով. երգիչը տեսանյութ է հրապարակել