Հասարակություն
© Sputnik / Кирилл Каллиников

Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

Ստանալ կարճ հղումը

Աշխարհի ամենատարեց մարդը կին էր` ճապոնուհի։ Նա ծնվել էր 1901թ-ին և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շաբաթ օրը Ճապոնիայի հարավ-արևմուտքում 118 տարեկանում մահացել է Ճապոնիայի բնակչուհի Նաբի Տաձիման։ Այս մասին հաղորդում է KWL News-ը։

Վերջին մի քանի ամիսներին Տաձիման գամված է եղել անկողնուն։ Նա գլխավորել է մոլորակի երկարակյացների ցուցակը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում նախորդ ռեկորդակիր Վայոլետ Մոս Բրաունի մահից հետո։ Վերջինը վախճանվել է 2017թ-ին Ջամայկայում 117 տարեկանում։

Հավելենք, որ Հայաստանում նույնպես ապրում է 117-ամյա կին` Ֆարանգ Բաղդասարյանը։ Նա ծնվել է 1901թ-ին Իրանում, ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Հիմա բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում։