Հասարակություն
© Sputnik / Asatur Yesayants

Հանրապետության հրապարակում նախանշված հանրահավաքը կկայանա. վստահեցնում են կազմակերպիչները

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Ալեն Սիմոնյանը կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում: Երթն ուղղություն վերցրեց դեպի կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ, Գարեգին Նժդեհի փողոցում կուտակված քաղաքացիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՔԽ անդամ, Երևանի ավագանու  «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կոչ արեց երթով շարժվել Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին նախանշված էր հանրահավաք անցկացնել:

Սիմոնյանը բարձրախոսով տեղեկացրեց, որ Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում այս պահին մեծ թվով քաղաքացիներ են կուտակված, ամեն տեղ ինքնաբուխ հավաքներ ու երթեր են իրականացվում: Սիմոնյանը, որն այս պահին քաղաքացիական ակցիաների կազմակերպիչներից միակն է, որ մնացել է ազատության մեջ, կոչ արեց բոլորին շարժվել ու հավաքվել Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք` ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի բերման ենթարկվելուց հետո քաղաքացիները հավաքվեցին Շենգավիթի ոստիկանության  բաժանմունքի մոտ:

ՀՀ ԳԴ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ պատգամավորներ Նիկոլ  Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալված են:

Ըստ թեմայի

Բերման է ենթարկվել 49 անձ, Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ
ՄԻՊ-ը ոստիկաններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, ցուցարարներին` պահպանել օրենքը
Ոստիկանության որոշմանը չենթարկվելու մասին կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն
Ցուցարարները փորձել են փակել Գյումրի- Վանաձոր մայրուղին