Հասարակություն
© Sputnik / Aram Nersesyan

Ցուցարարները կանգնեցնում ու ստուգում են շտապօգնության մեքենաները. ՄԻՊ-ն անհանգստացած է

Ստանալ կարճ հղումը

Շտապօգնության ավտոմեքենաները չեն կարողանում ժամանակին հասնել կանչի վայր. ցուցարարները ստուգելուց հետո են որոշում բացե՞լ ճանապարհը, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ցուցարարները կանգնեցնում են շտապօգնության ավտոմեքենաները, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում տեղաշարժվել:

Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` նշելով, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիներից ահազանգեր են ստացել, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել նաև այն մասին, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր:

ՄԻՊ-ը մտահոգիչ է որակում նաև այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցնում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաներին:

Ըստ թեմայի

Ոստիկանությունը հորդորում է երեխաներին իջեցնել թափքերից. տեսանյութ
Հայաստան մտնող բեռնատարները մաքսակետերից հետ են դառնում. միջպետական ճանապարհները փակ են
Ֆինանսների նախարարությունը հավաստիացնում է՝ թոշակներն ու աշխատավարձերը կվճարվեն ժամանակին
Լուրերը չհաստատվեցին. Երևանի մետրոն չի աշխատում, բայց աշխատողները գործադուլ չեն անում