Հասարակություն
Facebook/Janna Levina

Մարտիրոսյանի կինը կերպարանափոխվել է Փարիզում. «Ես Մերիլինի կրկնօրինակն եմ»

Ստանալ կարճ հղումը

Հայտնի շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը կինը` Ժաննա Լևինան, կերպարանափոխվել է, բայց դեռ չի կողմնորոշվել, թե ում կերպարն է մարմնավորել։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Շուոմեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, լուսանկար է հրապարակել Փարիզի կենտրոնից։

Ժաննան իր վառ կարմիր զգեստով նմանակել է դերասանուհի Մերիլին Մոնրոյին և կատակել, որ դեռ չի կողմնորոշվում` ում է ավելի շատ նման` Մոնրոյին, թե ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնին։

«Լուսանկարում Մերիլինի կրկնօրինակն եմ։ Միայն թե չեմ կարողանում կողմնորոշվել` Մոնրոյի, թե Մերիլին Մենսոնի», — լուսանկարին կից գրել է Ժաննան։

Երկրպագուները բարձր են գնահատել Գարիկի կնոջ հումորն ու բազում հաճոյախոսություններ են ուղղել Ժաննային։

 

«Աներևակայելի հումոր ունեք։ Դուք ձեր ամուսնու կին տարբերակն եք», — գրել է օգտատերերից մեկը։

Ոմանք էլ կատակել են, թե Մերիլին Մարտիրոսյանը նույնպես շատ է համապատասխանում Ժաննայի կերպարին։

Ըստ թեմայի

Մարտիրոսյանի կինը իր բաժանորդներին է ներկայացրել Փարիզի հին հայկական եկեղեցին
«Ալսու, չզանգե՛ս ինձ». Մարտիրոսյանի կինը խոսել է իրենց ընկերության «բացասականի» մասին
Մարտիրոսյանի կինը բացահայտել է կատարյալ լուսանկարներ ունենալու գաղտնիքը
Գարիկ Մարտիրոսյանի կինը հայտնվել է պաղպաղակավաճառի ծուղակում. տեսանյութ